ՄԵՐ ՄԱՍԻՆ

Caffè Milanese®-ի ծագման պատմությունը սկիզբ է առել հեռավոր 1910 թվականին, երբ Վիջևանոյի Դուկալե հրապարակում ընկերության ներկայիս ղեկավար Ալբերտո Սիլվիի պապը բացեց մթերային խանութ՝ «Բովված սուրճ» անվանումով:

Սուրճի բովման այն եղանակը, որին ծանոթ ենք, և որը մեր ընկերությունում կիրառվում է նաև այսօր, առաջացել է Ալֆրեդո Բոնոմիի և Վինչենցո Սիլվիի բարեկամության և համագործակցության արդյունքում՝ 1947 թվականին:

Ու թեպետ բազմաթիվ վերափոփոխումներ են իրականացվել, և սեփականությունը փոխանցվել է սերնդեսերունդ, այդուհանդերձ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր սուրճի  արտադրության մեր գործունեության մեջ շարունակում ենք հենվել ավանդական, արհեստագործական մեթոդների վրա:

Եվ այսպես՝ նախևառաջ  բծախնդրորեն ընտրում ենք սուրճի հումքը, յուրաքանչյուր տեսակ՝ բովում առանձին, ապա տեղափոխում վերահսկվող ջերմաստիճանով և խոնավությամբ հատուկ շինություն՝ թողնելով, որ 21-28 օր գրեթե լիակատար մթության մեջ «հանգստանա»: Եվ միայն այն ժամանակ, երբ սուրճը «հասունանում է», խառնում ենք և փաթեթավորում:

Եվս մեկ առանձնահատկություն. ունենք մեր մշտական մատակարարները, որոնց հետ փոխգործակցում ենք բացարձակ վստահության մթնոլորտում: Ձեռք բերելով սուրճի հումք վերահսկվող աղբյուրներից՝ յուրաքանչյուր խմբաքանակի կցում ենք հավաստագիր, որը պաշտոնապես վկայում է տվյալ սուրճի օգտակարության մասին: Միաժամանակ, ինքներս ենք անցկացնում հատուկ փորձարկումներ՝ հավաստիանալու, որ շուկա բաց թողնվող մթերքը համապատասխանում է օրենսդրական պահանջներին:

Մեր հիմնական առաքելությունը  հատիկավոր սուրճի մատակարարումն է  ըստ HO.RE.CA-ի: Հավելենք նաև, որ արդեն մի քանի տարի է՝ սկսել ենք թողարկել պատիճներ:

Արտադրում ենք սուրճի երեք տարբեր խառնուրդներ: Այսպես՝ լավագույն վաճառք ապահովողը BAR-ն է, որը պարունակում է 60% ռոբուստա և 40% արաբիկա: Երկրորդ խառնուրդը կոչվում է DELICATE՝ բաղկացած լինելով 45% ռոբուստայից և 55% արաբիկայից: Երրորդը՝ SMOOTH-ը, պարունակում է 30% ռոբուստա և 70% արաբիկա:

Ներկայացնելով մեր տեսանկյունը՝ ցանկանում ենք ցրել լայնորեն տարածված այն առասպելը՝ ըստ որի ռոբուստան համարվում է սուրճի վատ, իսկ արաբիկան՝ լավ տեսակ: Նույնն է, թե ասենք, որ սպիտակ գինին լավն է, իսկ կարմիրը՝ վատը: Մենք հրաշալի գիտենք, որ դա այդպես չէ. կա ինչպես լավ, այնպես էլ վատ սպիտակ գինի. նույնը վերաբերում է կարմիր գինուն:

Վերն ասվածը կարելի է վերագրել նաև սուրճին. եթե ընտրել եք որակյալ հիմնական հումք, ապա վերջնարդյունքում կստանաք որակյալ մթերք:

Կից ներկայացնում ենք մեր ձեռքում առկա բոլոր կենսաքիմիական վելուծությունները: