ՄԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Բովման համակարգը, որ կիրառում ենք, ոչ միայն բարդ է, այլև հիմնված ավանդական մեթոդների վրա:
Գործընթացը մեկնարկում ենք հավաստագրված և ընտիր հումքի (մեկանգամյա ծագման), ինչպես նաև ոչ պակաս, քան 17 մաղի ընտրությամբ:
Փոխատեղվող թմբուկավոր բովարանում սուրճի յուրաքանչյուր տեսակ բովում ենք առանձին-առանձին՝ հաշվի առնելով համապատասխան բնութագրերը, պահպանելով ժամանակի ու ջերմաստիճանի գործոնները, ապա արագորեն սառեցնում բաց օդում: Բովելիս արձանագրում ենք 18-22% խոնավության կորուստ, ինչպես նաև հում հատիկների համեմատությամբ՝ 50-70% ծավալի ավելացում:
Առաջին վերամշակումից հետո բովվածքը լցնում ենք հատուկ նախապատրաստված բամբակյա պարկերում, դարսում փայտե տակդիրների վրա և 18-30 օր ժամկետով տեղակայում վերահսկվող ջերմաստիճանով և խոնավությամբ հատուկ մշակված խցում, որտեղ լիակատար մթություն է տիրում: Սուրճի հանգստանալու ժամանակը կախված է սեզոնից և օդի հարաբերական խոնավությունից:
Այս ընթացակարգի իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բովելուց հետո՝ մոտավորապես 30 օր, սուրճն արտազատում է գազ (մասնավորապես՝ ածխաթթու, ինչպես նաև ոչ մեծ քանակությամբ ածխածնի օքսիդ), որի առավելագույն քանակը դուրս է մղվում առաջին 15 օրվա ընթացքում:
Հասունացման նշված ժամանակաշրջանից հետո, գտնվելով իր ներուժի լիակատար բացահայտման լավագույն պայմաններում, սուրճը կայունանում է, հագենում բուրմունքով ու եթերային յուղերով: