HO.RE.CA. – ԲԱՐ

Սուրճի այն խառնուրդները, որ մենք ենք ներկայացնում, ավելի քան 100-ամյա աշխատանքի և հետազոտությունների արդյունք են:

Մեկ գավաթ սուրճը պետք է հաճելի լինի և՛ օգտագործումից առաջ, և՛ օգտագործելիս, և՛ դրանից հետո՝ աչքի ընկնելով հաշվեկշռված բույրով, յուրատիպ համով և օգտակար հատկանիշներով:

Մենք ընտրում ենք սուրճի հումք՝ ուսումնասիրելով ողջ աշխարհի արտադրանքը: Դա նշանակում է, որ ձեռք ենք բերում լիարժեքորեն հասունացած, բարձրորակ, որևէ քիմիական վերամշակման չենթարկված ապրանք: Արտադրության մեր տեխնոլոգիան ամբողջությամբ հիմնված է ձեռքի աշխատանքի վրա, իրականացվում է առավելագույն ուշադրությամբ ու սիրով, ինչի շնորհիվ էլ մեր սուրճը բացառիկ է ու անզուգական: